Անկարան Բեռլինին կոչ է արել «չոչնչացնել» հարաբերությունները - Mediamax.am

3665 դիտում

Անկարան Բեռլինին կոչ է արել «չոչնչացնել» հարաբերությունները


Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Անգելա Մերկելը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Անկարան զգուշացնում է Բեռլինին չվտանգել թուրք-գերմանական հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմամբ:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բունդեսթագի խմբակցությունների արտաքին քաղաքական հարցերով մասնագետների մեծամասնությունն արդեն հստակ ազդանշան է տվել, որ իրենց քաղաքական ուժերն աջակցելու են բանաձեւի ընդունմանը:

 

Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ գերմանացի խորհրդարանականները կողմ չեն քվեարկի այդ բանաձեւին եւ չեն վտանգի Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները:

 

Նրա բնորոշմամբ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր թուրք-գերմանական հարաբերությունները չափազանց անկեղծ են եղել:

 

«Ես հավատում եմ, որ Գերմանիայի խորհրդարանը չի ոչնչացնի այս հարաբերությունները՝ մի քանի քաղաքական գործիչների պատճառով: Եթե նրանք անեն դա (ընդունեն բանաձեւը- խմբ.), ապա այն կպարունակի մի տեքստ, որը չունի ոչ մի գիտական արժեք»,- ասել է Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին