Երեւան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը - Mediamax.am

7578 դիտում

Երեւան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` http://s-narodom.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Գերմանիայի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

 

Այս տարվա փետրվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն ասել էր.

 

«Գերմանիան կոչ է անում ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցությունները: Այս ճանապարհին կարեւոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին