Մոսկվան Թուրքիային սիրաշահում է «մեր հաշվին» - Mediamax.am

6499 դիտում

Մոսկվան Թուրքիային սիրաշահում է «մեր հաշվին»


Մանվել Սարգսյանը
Մանվել Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն այսօր ասել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ կարգավորման հարցում», վտանգներ է պարունակում:

«Սերգեյ Լավրովն իր հայտարարությունով ընդունում է Թուրքիայի այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Թուրքիայի կողմից բազմիցս հնչեցված նախապայմաններով»,- ասել է քաղաքագետը:

 

Մանվել Սարգսյանը կարծիք է հայտնել, որ այս կերպ փորձ է արվում ուժեղացնել Թուրքիայի դիրքերը ԼՂ խնդրում:

 

«Չի բացառվում նաեւ, որ միտում կա հնարավորինս խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:

 

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը եւս տեսակետ է հայտնել, որ «Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորել մեր հաշվին»:

 

«Այս հայտարարությունն անելով՝ քաղաքական սիրաշահման քայլ է կատարվել»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին