ՀՀ նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին - Mediamax.am

8050 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց եւ անկեղծ մթնոլորտում, եւ հույս հայտնել, որ այս հանդիպումը եւս իր բնույթով այդպիսին կլինի:

 

Նախագահը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու հարցում:

 

Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման:

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ է ունենում նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին