2016-ը կարեւոր տարի էր հայ-վրացական կապերի համար - Mediamax.am

4309 դիտում

2016-ը կարեւոր տարի էր հայ-վրացական կապերի համար


Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր ասել է, որ Երեւանը եւ Թբիլիսին կարողանում են համագործակցության լայն շրջանակ գտնել՝ թեեւ ընդգրկված են տարբեր ինտեգրացիոն գործընթացներում:

«2016-ը նշանավորվել է մի շարք բարձրաստիճան փոխայցելություններով, որոնց ընթացքում կարեւորվել է երկու երկրների առեւտրային, էներգետիկ եւ տուրիզմի ոլորտում հարաբերությունների զարգացումը»,-ասել է Ջոնի Մելիքյանը:

 

Փորձագետի խոսքով՝ անցած տարի նկատվել է նաեւ մոտ երկու տարի առաջ մեկնարկած Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքների դինամիկ զարգացում:

 

«Անցյալ տարին շատ կարեւոր էր նաեւ երկու երկրների ռազմական համագործակցության առումով: Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Վրաստան կարեւորվեց նախեւառաջ երկկողմ ռազմական կրթության զարգացման տեսանկյունից»,- ասել է Ջոնի Մելիքյանը:

 

Փորձագետի կարծիքով՝ ներկայում կառուցվող հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կխթանի միջպետական եւ առեւտրային հարաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին