Տոկիոն պատրաստ է խորացնել Երեւանի հետ կապերը - Mediamax.am

4602 դիտում

Տոկիոն պատրաստ է խորացնել Երեւանի հետ կապերը


Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն

Լուսանկարը` http://america.aljazeera.com


Երեւան: Մեդիամաքս: Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ առավել խորացնել եւ զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

Այս մասին Շինձո Աբեն ասել է Տոկիոյում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը:

 

Ճապոնիայի վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա:

 

Գալուստ Սահակյանը Շինձո Աբեին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը:

 

Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում:

 

Կողմերը քննարկել են տնտեսության, առեւտրի, մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին