ԵԽԽՎ պատվիրակությունը մեկնարկել է նախընտրական այցը Հայաստան - Mediamax.am

4543 դիտում

ԵԽԽՎ պատվիրակությունը մեկնարկել է նախընտրական այցը Հայաստան


Լիլիանա Մարի-Պասկվեն
Լիլիանա Մարի-Պասկվեն

Լուսանկարը` http://www.maurypasquier.ch


Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ պատվիրակության երեք անդամ՝ Լիլիանա Մարի-Պասկվեի գլխավորությամբ, փետրվարի 22-23-ը նախընտրական այցով Հայաստանում է։

Պատվիրակությունը կգնահատի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եւ ձեւավորված քաղաքական մթնոլորտը։

 

ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ԱԺ-ում ներկայացված քաղաքական խմբակցությունների եւ ներկայացուցիչների, ընտրություններին մասնակցող ոչ խորհրդարանական կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի, ՀԿ-ների եւ մամուլի ներկայացողների հետ։

 

Այցի ավարտին պատվիրակությունը հանդես կգա հայտարարությամբ:

 

Պատվիրակության ամբողջական կազմը՝ բաղկացած ԵԽԽՎ 32 անդամներից, կայցելի Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ի ընտրությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին