Նախագահը դիվանագետներին կոչ է արել «չթուլացնել զգոնությունը» - Mediamax.am

5201 դիտում

Նախագահը դիվանագետներին կոչ է արել «չթուլացնել զգոնությունը»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանում նշվող դիվանագետի օրվա առթիվ ուղերձ է հղել դիվանագետներին՝ նրանց կոչ անելով «ոչ մի րոպե չթուլացնել զգոնությունը՝ պատրաստ լինելով հակազդելու ՀՀ պետականության եւ ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին»։

Նախագահի խոսքով՝ դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը համարվում է հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալը։

 

«Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է եւ դրվատանքի արժանի»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

«Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաեւ մեր դիվանագիտական ծառայության վրա: Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերեւս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն եւ սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում»,-նշված է ուղերձում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին