ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է - Mediamax.am

18918 դիտում

ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է:

«Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչեւ ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր եւ անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում, կարող է ուղեւորվել ԱՄՆ՝ այդ վիզայով եւ իր նոր վավեր անձնագրով, եթե, իհարկե, հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին