ԵԱՀԿ-ն Ինտերպոլին կոչ է արել «ուշադիր քննել» Թուրքիայի հայտերը - Mediamax.am

14004 դիտում

ԵԱՀԿ-ն Ինտերպոլին կոչ է արել «ուշադիր քննել» Թուրքիայի հայտերը


Հարլեմ Դեսիրը
Հարլեմ Դեսիրը

Լուսանկարը` 20minutes.fr


Երեւան: Մեդիամաքս: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոկին կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Թուրքիայի՝ միջազգային հետախուզման վերջին շրջանի դիմումները։

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունել է Ինտերպոլի որոշումը՝ կասեցնել ծագումով թուրք գերմանացի գրող Դոհան Աքանլիի գործը։

 

«Ինտերպոլը, նախքան որեւէ որոշում կայացնելը, պետք է ուշադիր քննի յուրաքանչյուր դեպք՝ ներառյալ անհատների եւ, մասնավորապես, այն լրագրողների վերաբերյալ, որոնք ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի հանրային քննարկումներում։ Ինտերպոլը չպետք է չարաշահվի որեւէ պետության կողմից՝ սահմանափակելով ազատ արտահայտվելու իրավունքը»,- ասել է Հարլեմ Դեսիրը։

 

ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է ծագումով թուրք շվեդ Համզա Յալչընին, որը ձերբակալվել էր Իսպանիայի իշխանությունների կողմից օգոստոսի 3-ին՝ Թուրքիայի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու արդյունքում։

 

Հարլեմ Դեսիրը հույս է հայտնել, որ Համզա Յալչընի ձերբակալության գործը եւս կկասեցվի։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին