Բրիտանացի նախարարը ՀՀ-ի հետ կապերն ընդլայնելու ներուժ է տեսնում - Mediamax.am

10298 դիտում

Բրիտանացի նախարարը ՀՀ-ի հետ կապերն ընդլայնելու ներուժ է տեսնում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցով պետնախարար Ալան Դանքնն ասել է, որ «իր առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա նշանավորելու Մեծ Բրիտանիայի աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն եւ բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին»:

 

«Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հնարավորություններ կան: ՀՀ նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծրագրված հանդիպումների ընթացքում ես կներկայացնեմ Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի՝ ժողովրդավարության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների խթանմանն ուղղված ջանքերին եւ ուսումնասիրելու երկու երկրների միջեւ առեւտրի խթանման ուղիները»,- ասել է Մեծ Բրիտանիայի պետնախարարը:

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Թագավորությունը սատարում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրին՝ ի թիվս այլնի աջակցելով, որպեսզի Ազգային ժողովը նախապատրաստվի ավելի մեծ վերահսկողական գործառույթների ստանձնմանը, արդարադատության նախարարությունն իրականացնի հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ պաշտպանության նախարարությունը ներդնի մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին