8126 դիտում

Նախագահը կմեկնի Բրյուսել՝ ԱլԳ գագաթաժողովին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Սերժ Սարգսյանը կմասնակցի նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի թագավոր Ֆիլիպի եւ վարչապետ Շառլ Միշելի հետ:

Մեդիամաքսը նշում է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:

Նոյեմբերի 21-ին Մեդիամաքսի հավաստի աղբյուրը Եվրոպական հանձնաժողովում հայտնել էր, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ նոր համաձայնագրի ստորագրմանը ոչ մի խոչընդոտ այլեւս չկա, եւ այն հաստատ ստորագրվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան Հարեւանության գագաթաժողովի ընթացքում։

Աղբյուրը հայտնել էր, որ ԵՄ բոլոր պետություններն արդեն լիազորել են Եվրոպական հանձնաժողովին ԵՄ-ի անունից ստորագրելու այդ փաստաթուղթը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am