7886 դիտում

ՀՀ պատվիրակությունը Մինսկում մասնակցում է ՀԱՊԿ նիստերին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երեւանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ անցյալ տարի կազմակերպության երեւանյան գագաթաժողովին ընդունված «Մինչեւ 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայեցակարգում» հստակ նախանշված են կազմակերպության հետագա անելիքները։

Վիգեն Սարգսյանն էլ նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am