ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան - Mediamax.am

4458 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան


Լուսանկարը` http://www.spc.rs


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) եւ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) փաստահավաք առաքելությամբ մայիսի 23-25-ը կգտնվեն Հայաստանում:

ԵԽԽՎ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նրանց ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքական վերջին զարգացումները, նոր կառավարության առաջնահերթությունները եւ բարեփոխումների վիճակը։

 

Ջուզեպպե Գալատին եւ Յուլիա Լովոչկինան հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ։ 

 

Քննարկումներ են նախատեսված նաեւ խորհրդարանի տարբեր խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, դատական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, դիվանագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին