Նախագահը Թբիլիսիում քննարկել է Հայաստանի վերջին փոփոխությունները - Mediamax.am

5515 դիտում

Նախագահը Թբիլիսիում քննարկել է Հայաստանի վերջին փոփոխությունները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

«Նրանք գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու ամրապնդվող հարաբերությունները, եւ նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից եւ այսօր ուրախ են միմյանց հաջողություններով», - հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը,  գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ եւ խաղաղ հանգուցալուծումը, կարեւորել է նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում եւ նշել, որ շահագրգիռ են հարեւան երկրի կայունությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

 

«Ավանդական բարեկամության եւ մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,-ասել է Հայաստանի նախագահը։

 

Արմեն Սարգսյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին