ԵԽԽՎ-ն պահանջել է Բաքվից ազատ արձակել նաեւ մյուս քաղբանտարկյալներին - Mediamax.am

6796 դիտում

ԵԽԽՎ-ն պահանջել է Բաքվից ազատ արձակել նաեւ մյուս քաղբանտարկյալներին


Լուսանկարը` http://www.spc.rs


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկյեն ողջունել է Ադրբեջանի «ReAl» քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովի ազատ արձակումը, որն ավելի քան 5 տարի անցկացրեց բանտում։

«Խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին մշտապես կոչ էր անում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, ըստ որոնց 2014թ-ին  Իգլար Մամեդովի ձերբակալությունը եւ հետապնդումը ունեցել է քաղաքական ենթատեքստ, իսկ 2017թ․ նրա դատավարությունն եղել է անարդար»,-ընդգծել է Լիլիան Մորի-Պասկյեն։ 

 

«Շաքիի վճռաբեկ դատարանի որոշումը ողջունելի է»,- ասել է նա։ «Միեւնույն ժամանակ, հիասթափեցնող է, որ անարդար դատավարության արդյունքում նա իրավունք չունի երկու տարի Ադրբեջանից հեռանալ»,- նշել է Լիլիան Մորի-Պասկյեն։ 

 

«Մենք նաեւ պետք է հիշենք, որ Ադրբեջանում դեռ կան այլ անձինք, որոնք ձերբակալված են քաղաքական  հայացքների պատճառով, եւ մենք այդ երկրի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել նրանց»,- եզրափակել է ԵԽԽՎ նախագահը։ 

 

Իգլար Մամեդովը 2013թ․ մարտի 17-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների կազմակերպման եւ ոստիկանությանը դիմադրելու համար։ Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իլգար Մամեդովին ճանաչել էր քաղբանտարկյալ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին