Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը - Mediamax.am

7600 դիտում

Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս:ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու Իսրայելի երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն այս մասին նշել է օգոստոսի 21-ին՝ Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիի հետ հանդիպմանը:

 

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության օրակարգը։ 

 

Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է առեւտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: 

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է, միաժամանակ՝ կարեւոր ներդրում ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

 

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ ավելացնում անկայունության վտանգները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին