Ջոն Բոլթոնը հաստատել է, որ կայցելի Հայաստան - Mediamax.am

5626 դիտում

Ջոն Բոլթոնը հաստատել է, որ կայցելի Հայաստան


Ջոն Բոլթոնը
Ջոն Բոլթոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է, որ կայցելի Հայաստան:

«Հոկտեմբերի 20-ին ես կուղեւորվեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մի շարք անվտանգային հարցերով ԱՄՆ շահերը առաջ մղելու նպատակով», - գրել է Բոլթոնը իր թվիթերում:

 

Մեդիամաքսի արխիվում ընդամենը մեկ հիշատակում կա Ջոն Բոլթոնի հետ հայ պաշտոնյաների հանդիպման մասին:

 

2003 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բոլթոնին Նյու Յորքում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը Օսկանյանը եւ Բոլթոնը քննարկել էին զենքերի չտարածման եւ Միջազգային քրեական տրիբունալի հետ կապված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին