Փաշինյանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության զարգացումը - Mediamax.am

3749 դիտում

Փաշինյանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության զարգացումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընդլայնումը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում:

Այդ մասին մարտի 22-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին:

 

Վարչապետն ասել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության  ուղղությամբ ու կարեւոր է համարում նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:   

 

«Լին Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական  համագործակցության հարցերում», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային այլ թեմաների շուրջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին