Մնացականյանն ու Մոգերինին ուրվագծել են հետագա անելիքները - Mediamax.am

3571 դիտում

Մնացականյանն ու Մոգերինին ուրվագծել են հետագա անելիքները


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու եւ գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները եւ ուրվագծելու գործընկերության շրջանակում ձեռնարկվելիք հետագա քայլերը:

 

Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարեւորել է կառավարության որդեգրած բարեփոխումների եւ զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: 

 

Նախարարը ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարեւորությունը՝ հատկապես մարդկանց միջեւ շփումներն ընդլայնելու համատեքստում:

 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ երկուստեք արժեւորվել է վստահության ամրապնդման միջոցառումների եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին