Իսրայելում ողջունել են դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը - Mediamax.am

2790 դիտում

Իսրայելում ողջունել են դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը


Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում ողջունել են Հայաստանի կառավարության որոշումը Թել Ավիվում դեսպանություն բացելու մասին:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն ասել է, որ Հայաստանի որոշումը «էական քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»: 

 

Նա նկատել է, որ Հայաստանը կդառնա Իսրայելում դեսպանություն ունեցող 90-րդ պետությունը, ինչը վկայում է աշխարհում Իսրայելի դիրքերի ամրապնդման մասին:

 

Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում

 

Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նիզար Ամերն էլ ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը արտացոլում է այն էական բարելավումը, որը գրանցվել է երկու երկրների հարաբերություններում վերջին տարվա ընթացքում:

 

«Դեսպանության բացումը նոր եւ կարեւոր էջ կբացի մեր հարաբերություններում: Մենք վստահ ենք, որ դա նպաստելու է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ համագործակցության ընդլայնմանը բոլոր ոլորտներում», - ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին