Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում - Mediamax.am

3107 դիտում

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսoր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսպես է մեկնաբանել հեռախոսազրույցը.

 

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին