Երեւանը Դավութօղլուի հայտարարությունը թուրքական ձախողումը քողարկելու փորձ է որակել - Mediamax.am

4818 դիտում

Երեւանը Դավութօղլուի հայտարարությունը թուրքական ձախողումը քողարկելու փորձ է որակել


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուի` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայտարարությունը:

Տիգրան Բալայանն ասել է, որ «հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի եւ այս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին»:

 

«Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը` պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին