ԱՄՆ-ը կարեւորում է գործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, ասել է Էվելին Ֆարկասը - Mediamax.am

4454 դիտում

ԱՄՆ-ը կարեւորում է գործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, ասել է Էվելին Ֆարկասը


Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը
Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները կարեւորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը:

Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը:

 

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական եւ անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, եւ առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար:

 

Էվելին Ֆարկասն ասել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը, եւ իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը եւ կարեւորվել է Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

 

Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ  հարաբերությունները։ ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես, տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարեւորությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին