Հայաստանը կարող է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն անդամակցել 2014-ին, ասել է Խրիստենկոն - Mediamax.am

4083 դիտում

Հայաստանը կարող է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն անդամակցել 2014-ին, ասել է Խրիստենկոն


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն

Լուսանկարը` http://image.zn.ua/


Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն միանալու վերաբերյալ համաձայնագրերը 2014 թ.-ին:

«Հայաստանի որոշումն այդ երկրի ինքնիշխան ընտրությունն է: Ավելին, դա զուտ երկրի ղեկավարության քաղաքական որոշումը չէ: Այս որոշումը հիմնված է Մաքսային միության նորմատիվային եւ իրավական բազայի լրջագույն հետազոտման վրա: Հայաստանցի մեր գործընկերների հետ միասին շատ կարճ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել: Դեկտեմբերի վերջին հաստատվել է «ճանապարհային քարտեզը», որը շուրջ 300 կետ է պարունակում»,- ասել է Խրիստենկոն «Էքսպերտ» ամսագրի հետ հարցազրույցում:

 

Նա նշել է, որ Հայաստանի եւ Մաքսային միության անդամ երկրների միջեւ ընդհանուր սահմանի բացակայությունը «ոչ մի խնդիր չի առաջացնում»:

 

«Երբ Հունաստանն անդամակցեց Եվրոպական միությանը, այն եւս ընդհանուր սահման չուներ ԵՄ հետ: Կիպրոսը եւս ոչ մի սահման չունի Եվրամիության հետ, այն կղզի է: Ռուսաստանը Կալինինգրադի մարզի հետ ընդհանուր սահման չունի, եւ ի՞նչ»  »,- ասել է Վիկտոր Խրիստենկոն:

 

«Հայաստանն ունի բավականին զարգացած մաքսային, ֆիտոսանիտարական ենթակառուցվածքներ, տեխնիկական կարգավորումները սպասարկող լաբորատոր համակարգ: Մեր համատեղ գործողությունների ընթացքում մեր հայ գործընկերների պետական կառավարման համակարգը ցույց է տվել օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն եւ արդյունավետություն: Հայաստանում շատ նորմեր առավել զարգացած են, քան Մաքսային միությունում: Չեմ բացառում, որ դրանցից որոշ կետեր մենք կարող ենք ինտեգրել մեր անդրազգային օրենսդրության մեջ` որպես առավել առաջադեմ նորմեր»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին