Ամփոփվել են «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի արդյունքները - Mediamax.am

exclusive
11955 դիտում

Ամփոփվել են «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի արդյունքները


Լուսանկարը` http://www.carmencitta.me


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր ամփոփել են «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների համատեղ մրցույթի արդյունքները:

 

Շարադրությունները գնահատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի համատեղ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին 3-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կազմակերպությունից: Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 106 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

 

Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը: Արթուր Խաչատրյանը կստանա դրամական պարգեւ՝ 600 000 ՀՀ դրամ:

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովիկ Մխիթարյանի շարադրությունը: Հովիկ Մխիթարյանը կստանա դրամական պարգեւ՝ 250 000 ՀՀ դրամ:

 

Երրորդ տեղը զբաղեցրել է  Հայկ Թովմասյանի շարադրությունը: Հայկ Թովմասյանը կստանա դրամական պարգեւ՝ 150 000 դրամ:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին:

Մեր ընտրանին