Կարեն Միրզոյան. «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը առեւտրի առարկա լինել չեն կարող» - Mediamax.am

exclusive
12131 դիտում

Կարեն Միրզոյան. «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը առեւտրի առարկա լինել չեն կարող»

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` http://nkr.am/

Լուսանկարը`


ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

- Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ «կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է»: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը նվազեցնում է ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորությունը:     

 

- ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ՝ 1991 թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ եւ օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առեւտրի առարկա լինել, եւ այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք:

 

Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների եւ պայմանների մշակման վրա: 

 

Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը եւ ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում:

 

- Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված «օկուպացված» տարածքների հարցը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

 

- Եթե խոսքը գնում է Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, եւ տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:

 

Պետք չէ մոռանալ նաեւ ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից եւ մինչեւ օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:

 

Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պատմական արդարության վերականգման եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի  ապահովման համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին