Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը - Mediamax.am

2935 դիտում

Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանը սատարում է բոլոր այն ջանքերին, որոնք կարագացնեն այդ ճգնաժամի կարգավորումը»: 

 

«Որքան հաճախ տեղի ունենան երկու նախագահների հանդիպումները, այնքան ավելի դինամիկ կլինի բանակցային գործընթացը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նա նաեւ նշել է, որ բազային լուծումն ընկած է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդների վերջին տարիներին ընդունված՝ Ղարաբաղին վերաբերող հայտարարությունների հիմքում:

 

ՌԴ արտաքին գործերի նախարարը կարեւորել է անհրաժեշտ չափանիշների համաձայնեցումը եւ քայլերի հաջորդականությունը:

 

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ «վերջին ժամանակաշրջանում Բաքուն դժգոհ է համանախագահների առաջարկներից, մասնավորապես, զինադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման եւ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմերի ստեղծման վերաբերյալ»:       

 

«Այդ կոնկրետ առաջարկները, որոնք անում են համանախագահները եւ որոնք միտված են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, այլընտրանք չունեն»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին