Արցախում վերաբնակեցման գործընթացը շարունակվում է, ասել է ԼՂՀ ԱԺ խոսնակը - Mediamax.am

3665 դիտում

Արցախում վերաբնակեցման գործընթացը շարունակվում է, ասել է ԼՂՀ ԱԺ խոսնակը


Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Արցախում վերաբնակեցման գործընթացը շարունակվում է, եւ ամեն տարի մի քանի տասնյակ մարդիկ հաստատվում են Արցախում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Աշոտ Ղուլյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

«Աչքի առաջ ունենալով Արցախի ժողովրդագրական զարգացման ծրագիրը՝ մենք հետեւողականորեն պետք  է աշխատենք Արցախի շրջաններում վերաբնակեցում իրականացնելու ուղղությամբ: Մեր ցանկությունն է միանգամից մի քանի հազար մարդկանց վերաբնակեցում կազմակերպել Արցախում, բայց մեր տնտեսական, ֆինանսական հնարավորությունները մեծ չեն, եւ նման ծավալի աշխատանքի հնարավորություն մենք դեռ չունենք»,- ասել է նա: Աժ խոսնակը նշել է, որ իրականացվել է նաեւ Արցախում սիրիահայերի վերաբնակեցման ծրագրիր:

 

Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ, զուգահեռաբար քայլեր են ձեռնարկվում հեռավոր համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին