Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին է վերադարձրել 15-ամյա պատանուն - Mediamax.am

2953 դիտում

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին է վերադարձրել 15-ամյա պատանուն


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները այսօր Ադրբեջանին են հանձնել օրեր առաջ ԼՂՀ սահմանը հատած 15-ամյա պատանուն:

«Ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցություն Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին՝ ԼՂՀ իշխանությունները Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին»,- ասված է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

 

Փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի  միջեւ սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին