ԼՂՀ վարչապետը բացառել է մաքսակետի գոյությունը Արցախի եւ Հայաստանի միջեւ - Mediamax.am

2004 դիտում

ԼՂՀ վարչապետը բացառել է մաքսակետի գոյությունը Արցախի եւ Հայաստանի միջեւ


Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացառել է մաքսակետի գոյությունը Արցախի եւ Հայաստանի միջեւ:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ԼՂՀ վարչապետն այս մասին ասել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ԼՂՀ եւ ՀՀ միջեւ մաքսակետ գործի, Արայիկ Հարությունյանն ասել է.

 

«Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ եւ ՀՀ միջեւ: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղեւորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ եւ ՀՀ-ի միջեւ առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին