Արցախը վճռական է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն անցկացնել ժողովրդավարական կանոններով - Mediamax.am

5517 դիտում

Արցախը վճռական է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն անցկացնել ժողովրդավարական կանոններով


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր ասել է, որ Արցախը վճռական է Քարվաճառում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն անցկացնել ժողովրդավարական կանոններով:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում մեկնարկելիք դատավարությանը՝ Դավիթ Բաբայանն ասել է.

 

«Այդ մարդիկ կասկածվում են ծանր հանցագործություններ կատարելու համար: Մենք իրավական պետություն ենք եւ ստիպված ենք դատը կազմակերպել ինչպես վայել է ժողովրդավարական պետություններին` բաց ու թափանցիկ»,- ասել է նա եւ նկատել, որ «որքան էլ հասարակության համար հոգեբանորեն ծանր լինի, այդ մարդիկ, օրենքի համաձայն, կունենան պաշտպաններ»:

 

Խոսելով ճնշումների մասին` Դավիթ Բաբայանն ասել է, որ որեւէ ճնշում չի կարող ունենալ այն ազդեցությունը, որն ակնկալվում է ադրբեջանական կողմից.

 

«Ակնկալում ենք, որ այդ պետությունն ամեն ինչ կանի հանցագործության մեջ կասկածվող իր քաղաքացիներին պաշտպանելու համար. սա է հանցագործների օրենքը, ինչպես արեցին նաեւ Սաֆարովի դեպքում, բայց չեմ կարծում, որ դա որեւէ կերպ կհաջողվի»,- ասել է նա:

 

Անդրադառնալով այլ պետությունների կողմից հավանական ճնշումներին` Դավիթ Բաբայանն ասել է.

 

«Չեմ կարծում, որ քաղաքակիրթ երկրները կարող են նման ճնշումների գնալ ծանր հանցագործության համար մեղադրվող անհատների մեղքը թեթեւացնելու նպատակով: Սա որեւէ մեկին պետք չէ, անգամ կարող է ծանր հարված լինել հենց իրենց վարկանիշին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին