ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Ղարաբաղում իրավիճակը սրող քայլերից - Mediamax.am

3612 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Ղարաբաղում իրավիճակը սրող քայլերից


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը

Լուսանկարը` http://www.un.org


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային այլ կազմակերպությունների անհանգստությունը նոյեմբերի 12-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման եւ դրա հետեւանքով ռազմական ուղղաթիռի կործանման ու դրա անձնակազմի անդամների մահվան կապակցությամբ:    

 

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ իրավիճակը լարող ցանկացած գործողությունից, եւ իրականացնել ստանձնած պարտավորությունները խաղաղ կարգավորման համար: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Բան Կի Մունի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին