Եռանախագահությունը միջնորդության օրինակելի մոդել է, ասել է Լավրովը - Mediamax.am

2744 դիտում

Եռանախագահությունը միջնորդության օրինակելի մոդել է, ասել է Լավրովը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://rtvi.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, միջազգային միջնորդության «օրինակելի մոդել է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Բազելից, այս մասին Սերգեյ Լավրովն ասել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

 

Ռուսաստանցի նախարարի խոսքերով, վերջին տարիների ընթացքում ԼՂ կարգավորման գործընթացում «եղել են վերելքներ եւ անկումներ, փոխվել է անգամ կարգավորման հայեցակարգը, սակայն դա մշտապես տեղի է ունեցել կողմերի համաձայնությամբ»:

 

«Համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, փորձում են ամեն կերպ օգնել կողմերին: Այս եռանախագահությունը միջազգային ձեւաչափով միջնորդության օրինակելի մոդել է: Այս հարցի շուրջ առկա է լավ, բարեկամական համագործակցություն: Հուսով եմ, հեռու չէ այն ժամանակը, երբ կլինեն նաեւ արդյունքները»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Այսօր Բազելում կայացել է ՀՀ եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին