Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի, հայտարարել են Մինսկում - Mediamax.am

4242 դիտում

Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ չի մտնի, հայտարարել են Մինսկում


Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը
Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը

Լուսանկարը` http://i.ytimg.com/


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնի ԵՏՄ-ի կազմի մեջ՝ կազմակերպությանը Հայաստանի միանալուց հետո:

Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, Ալեքսանդր Միխնեւիչը այդ մասին ասել է՝ Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը վավերացնող օրինագիծը ներկայացնելիս:

 

«Մենք անհանգստացած էինք, որ Հայաստանի մաս չկազմող տարածքները կարող են հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմը ըմբռնմամբ ընդունեց այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին կցված է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ: Նաեւ բանավոր պաշտոնական հայտարարություն է արվել հայկական կողմից», - ասել է բելառուս դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին