Կարեն Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին հրավիրել է Արցախ - Mediamax.am

3783 դիտում

Կարեն Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին հրավիրել է Արցախ


Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործերի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին հրավիրել է Արցախ:

Այսօր Երեւանում կայացած հանդիպմանը Կարեն Միրզոյանն ասել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Արցախում կարող է անձամբ ծանոթանալ առկա իրողություններին:

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիության եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։

 

Կարեն Միրզոյանը կարեւորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին