ՌԴ ԱԳՆ. ԼՂ կարգավորման «կախարդական դեղատոմսեր» չկան - Mediamax.am

6187 դիտում

ՌԴ ԱԳՆ. ԼՂ կարգավորման «կախարդական դեղատոմսեր» չկան


Էլմար Մամեդյարովը եւ Սերգեյ Լավրովը
Էլմար Մամեդյարովը եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` http://gdb.rferl.org/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովն այսօր Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:

«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է ակտիվ դեր խաղալ կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական դիրրքը եւ մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ այս հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային նշանակություն ունի եւ դասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքին»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի վարչության տարածած հաղորդագրությունում:  

 

«Պետք է նաեւ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, սատարել, կարգավորման տարբերակներ առաջարկել: Սակայն բուն կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ կողմերից:  Ո՛չ կողմերը, ո՛չ էլ միջնորդները բնավ հույսեր չեն տածում, թե որեւէ տեղից ղարաբաղյան հակամարտության վայրկյանական կարգավորման «կախարդական դեղատոմսեր» կհայտնվեն»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին