Երեւանը Բաքվին զգուշացնում է «անկանխատեսելի հետեւանքների» մասին - Mediamax.am

9891 դիտում

Երեւանը Բաքվին զգուշացնում է «անկանխատեսելի հետեւանքների» մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, «իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետեւանքներով»:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:

 

Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետեւանքներով:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարեւորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը», - ասված է հայտարարության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին