Դավիթ Բաբայան. Ադրբեջանը վաղուց արդեն ֆաշիստական պետություն է - Mediamax.am

7756 դիտում

Դավիթ Բաբայան. Ադրբեջանը վաղուց արդեն ֆաշիստական պետություն է


Դավիթ Բաբայանը
Դավիթ Բաբայանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը վաղուց վերածվել է ֆաշիստական պետության, ինչի մասին է վկայում պաշտոնական Բաքվի կողմից մշտական լարվածության հրահրումը Հայաստանի եւ Արցախի հետ սահմանին:

Այս մասին Դավիթ Բաբայանն ասել է Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Ադրբեջանը՝ որպես պետություն, վաղուց դարձել է ֆաշիստական, թե' ներքին եւ թե' արտաքին կյանքում ագրեսիվ պահվածք ցուցաբերող պետություն: Արտաքին ճակատում դա արտահայտվում է Հայաստանի եւ Արցախի դեմ բացահայտ ագրեսիայի դրսեւորմամբ, իսկ երկրի ներսում այլախոհների, քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներով»,- ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը:

 

Նա պաշտոնական Բաքվի կողմից սահմանային նոր լարվածության հրահրումը պայմանավորել է այս տարի Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Նրա խոսքով` ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում իշխող ալիեւյան կլանը որդեգրել է երկրի ներսում առկա խնդիրներից սեփական բնակչության ուշադրությունը շեղելու եւ Հայաստանի ու Արցախի՝ ի դեմս արտաքին թշնամու կերպարի թարմացման ռազմավարությունը:

 

«Հակառակորդը փորձում է երկրի ներսում առկա դժգոհությունը վերաձեւափոխվել եւ երկրի միակ խնդիրը բարդել Հայաստանի եւ Արցախի վրա: Սա իրենց հատուկ ընտրարշավի ձեւ է: Բաքվի նման հայատյաց քաղաքականության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն չենք տեսել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այդ ֆաշիստական երկրում անցկացվեցին առաջին եվրոպական խաղերը: Ագրեսորին խրախուսում է անպատժելիությունը»,- նկատել է Դավիթ Բաբայանը:

 

Նա ընդգծել է, որ Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը շփման գծում, եւ հակառակորդը որեւէ առավելություն չունի:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին