ՀՀ-ն ու Արցախը կարող են ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել - Mediamax.am

4499 դիտում

ՀՀ-ն ու Արցախը կարող են ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԱԳՆ-ին հանձնարարել է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Նախագահն այդ մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

 

«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավական իրավունքը, որովհետեւ հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին