ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ԼՂՀ-ն - Mediamax.am

3955 դիտում

ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ԼՂՀ-ն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Արցախ այցելելուց՝ կապված իրավիճակի սրման հետ:

Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունում:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին այն մասին, որ Ադրբեջանի զինուժը հրահանգ է ստացել նախապատրաստվել հնարավոր հարձակմանը Ստեփանակերտ քաղաքի վրա:

 

«Բոլոր ԱՄՆ անհատ քաղաքացիներին, որոնք ներկայում ԼՂՀ-ում են, խորհուրդ է տրվում հեռանալ այդտեղից: ԱՄՆ կառավարության անձնակազմին շարունակում է արգելված մնալ ճանապարհորդությունը դեպի ԼՂՀ, իսկ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ ԱՄՆ քաղաքացիների համար ԼՂՀ-ում եւ հարակից շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում: 

 

Դեսպանությունն ընդգծել է, որ իրավիճակը լարված է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում, եւ ԱՄՆ կառավարության անձնակազմի այցերն այս շրջան եւս սահմանափակված են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին