Ֆիշերի կարծիքով, Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

4757 դիտում

Ֆիշերի կարծիքով, Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը


Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերի կարծիքով, Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

«Եվրոպայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները հիմնված են խորը հակասության վրա: Երկու կողմն էլ վիճում են նաեւ պատմության շուրջ՝ դրա մասին է վկայում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճը», - գրում է Ֆիշերը «Ռեալիզմ՝ Եվրոպայի եւ Թուրքիայի համար» հոդվածում:

 

«Հարաբերությունները կարող են էլ ավելի վատթարանալ այս գարնանը, երբ գերմանական Բունդեսթագը քվեարկի 1915թ. հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու կոչ անող բանաձեւը: Ամենայն հավանականությամբ, այդ առաջարկին հավանություն կտա տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը, ինչը կուժեղացնի Էրդողանի կառավարության հետ եղած լարվածությունը», - նշել է գերմանացի քաղաքական գործիչը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին