Հայ դիվանագետը ՄԱԿ-ում ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետեւանքները - Mediamax.am

5747 դիտում

Հայ դիվանագետը ՄԱԿ-ում ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետեւանքները


Լուսանկարը` http://www.arsehsevom.net


Երեւան: Մեդիամաքս: Հայ դիվանագետը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի նիստում քննադատության է ենթարկել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան:

ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի Բնակչության եւ զարգացման հարցերով հանձնաժողովի 49-րդ հանդիպմանը, որ կայացել է ապրիլի 13-ին Նյու-Յորքում, Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա հետեւանքով Ադրբեջանում ապաստան գտած փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրին:    

 

Այդ հայտարարությանն ի պատասխան, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության դիվանագետ Սոֆյա Սիմոնյանն ասել է, որ Ադրբեջանը չի դադարում օգտագործել ՄԱԿ-ի ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շահարկման եւ մեղադրանքներ ներկայացնելու նպատակով:

 

Հայ դիվանագետի խոսքով` վերջին օրերի ընթացքում սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը վնաս է հասցրել խաղաղ բանակցություններին եւ կոպտորեն խախտել միազգային մարդասիրական իրավունքը:

 

Սոֆյա Սիմոնյանը հանդիպման ժամանակ ներկաներին պատմել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման, մասնավորապես՝ տարեցների եւ երեխաների հանդեպ վայրագ գործողությունների մասին:

 

Նրա խոսքով` ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ կայացած զոհված զինվորների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվել է, որ բոլոր հայ զինծառայողների մարմինները խոշտանգվել էին եւ անարգվել ադրբեջանցիների կողմից:

 

«Այս գործողությունները հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ եւ համապատասխանում են «Իսլամական պետություն» եւ այլ ահաբեկչական խմբավորումների վայրագությունների չափանիշներին»,- ասել է հայ դիվանագետը:

 

Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնել էին հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության ներդրման մեխանիզմին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է մերժել այն:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ու ռազմական հանցագործությունները փաստագրված են, եւ Ադրբեջանի ղեկավարությունն անմիջականորեն պատասխանատու է դրանց համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին