Արամ Ա-ն բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումը Արցախի հարցում - Mediamax.am

4475 դիտում

Արամ Ա-ն բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումը Արցախի հարցում


Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն

Լուսանկարը` www.armenianorthodoxchurch.org


Երեւան: Մեդիամաքս: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Հայաստան ու Արցախ կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:

Ինչպես հայտնում են Անթիլիասից, Արամ Ա-ն բարձր է գնահատել վերջերս Ստամբուլում կայացած՝ Իսլամական համագործակցության կազմակերպության վեհաժողովում Լիբանանի արտահայտած դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում։

 

Հիշեցնենք, որ Լիբանանը ձեռնպահ էր քվեարկել գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության այն կետին, որտեղ ԻՀԿ-ն դատապարտում էր հայկական կողմին եւ պահանջում Լեռնային Ղարաբաղից դուրս բերել իր ուժերը:

 

Վեհափառ Հայրապետը նաեւ նշել է, որ «Լիբանանի մոտեցումը առողջ կեցվածք է, որը գնահատվում է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի հայության կողմից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին