ԼՂ-ն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, ասել է Տոնոյանը ՆԱՏՕ-ում - Mediamax.am

5540 դիտում

ԼՂ-ն իրավունք ունի ինքնապաշտպանվելու, ասել է Տոնոյանը ՆԱՏՕ-ում


Լուսանկարը` http://nato.int/

Լուսանկարը` http://nato.int/

Լուսանկարը` http://nato.int/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է դաշինքի Գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները եւ այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները:

 

Փոխնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ: Նա վերահաստատել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է եւ բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը:

 

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ բարելավելու իր անվտանգության միջավայրը:

 

Ալեքսանդր Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

 

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման եւ վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին