Բաքուն մեղադրել է աշխարհին «ԼՂ ռեժիմը պահելու համար» - Mediamax.am

8377 դիտում

Բաքուն մեղադրել է աշխարհին «ԼՂ ռեժիմը պահելու համար»


Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը
Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ միջազգային կազմակերպություններն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ դիրքորոշում չեն հայտնել Ադրբեջանի բնակավայրերի հրետակոծման կապակցությամբ:

«Այդ կառույցների լռությունը հիմք է տալիս ասելու, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իրենց բոլոր ջանքերն ուղղել են Լեռնային Ղարաբաղի անջատողական ռեժիմի եւ դա կառավարող ռազմական հանցագործների անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ ստատուս-քվոյի պահպանմանը», - ասել է Ալի Հասանովը Trend-ին տված հարցազրույցում:

 

«Այդպիսով, Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կերպով երկակի ստանդարտներ են կիրառվում: Ադրբեջանական ազգի, միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցադրվում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին