ԱԳՆ. ԼՂՀ ճանաչման դեպքում ՀՀ նախագահը կտեղեկացնի գործընկերներին - Mediamax.am

7648 դիտում

ԱԳՆ. ԼՂՀ ճանաչման դեպքում ՀՀ նախագահը կտեղեկացնի գործընկերներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն էր տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

 

«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

 

Որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր՝ նման կարեւոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:

 

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի եւ զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ եւ գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար եւ արդյունավետ ուղին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին