Նալբանդյան. Բաքվում հակասում են Վիեննայի հայտարարությանը - Mediamax.am

6647 դիտում

Նալբանդյան. Բաքվում հակասում են Վիեննայի հայտարարությանը


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպման շրջանակում:

 

«Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով եւ հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Նա ընդգծել է, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում`«ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը»:

 

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

 

«Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները եւ շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին