Նալբանդյանն ու Պետդեպի ներկայացուցիչը քննարկել են ԼՂ խնդիրը - Mediamax.am

5804 դիտում

Նալբանդյանն ու Պետդեպի ներկայացուցիչը քննարկել են ԼՂ խնդիրը


Բրիջիթ Բրինքը եւ Էդվարդ Նալբանդյանը
Բրիջիթ Բրինքը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համձայն՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել:

 

Բրիջիթ Բրինքն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ։

 

«Ուրախ եմ կրկին գտնվել Երեւանում՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգում առկա հարցերը, որոնց ցանկը հետզհետե աճում է: Մենք կանդրադառնանք հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային կապերի խորացմանը, 2017թ. գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված աշխատանքներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը:

 

Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով կարեւորվել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին