ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է Բաքվին - Mediamax.am

6524 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է Բաքվին


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակում:

«Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակում»,- ասել է փոխարտգործնախարարը՝ Արմենպրեսի համար մեկնաբանելով Բաքվից հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

 

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ, Շավարշ Քոչարյանն ասել է.

 

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին